Բաժիններ՝

Xiaomi-ն ներկայացրել է օգտակար էլեկտրոնային ծխախոտ

Xiaomi-ն դրամահավաքային ծրագրերում ներկայացրել է անվտանգ էլեկտրոնային ծխախոտ՝ A&D e-Cigarette, որը նիկոտինի փոխարեն՝ պարունակում է վիտամիններ և օգտակար միկրոէլեմենտներ:

A&D e-Cigarette միանգամյա օգտագործման ծխախոտն ունի դասական ծխախոտի չափսերը: Նախագծի հեղինակները նշում են, որ ծխի հետ մեկտեղ՝ ծխողները կստանան A, B6, B12, C և E վիտամինները, կոլեգան սպիտակուց և Կոնեզիմ Q10:

Սակայն, դեռևս պարզ չէ, թե ինչն է կազմելու ծխախոտի բաղադրության մյուս մասը:
Մեկ ծխախոտի արժեքը 199 յուան է: Առաջարկվում է ծխախոտի 4 համ՝ կանաչ խնձոր, թուրինջ, վանիլին և անանուխ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս