Բաժիններ՝

Apple-ն արգելել է բարելավել իր ամենաթանկ համակարգիչը

Apple կորպորացիան օգտատերերին արգել է ինքնուրույն փոխել iMac Pro համակարգչի գործառական հիշողությունը: Այժմ դա հնարավոր է սոսկ հեղինակազորված սպասարկման կենտրոնում: Այս մասին գրել է Ubergizmo-ն:

27-դյույմանոց էկրանով սովորական iMac-երի կորպուսում կա հատուկ բացվածք, որը բացելով՝ կարելի է տեղակայել օպերատիվ հիշողության մոդուլներ: Apple-ի նոր համակարգչում նման անցք չկա, եւ օպերատիվ հիշող սարքի փոխումը հնարավոր է սոսկ մոնոբլոկը լրիվ քանդելու դեպքում: Բաղադրամասն ինքնուրույն փոխել փորձելու դեպքում օգտատերը կորցնում է երաշխիքը:

iMac Pro-ի վաճառքները մեկնարկել են դեկտեմբերի 14-ին: Համակարգիչը դարձել Է Apple-ի ամենաթանկ մոնոբլոկը: Սկզբնական լրակազմում՝ Intel Xeon W ութմիջուկանի պրոցեսորով, 32 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ եւ Radeon Pro Vega 56 տեսաքարտով, դրա արժեքը կազմում է 380 հազար ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս