Երևանում և մարզերում տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-19-ն էապես չի փոխվի, դեկտեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ին սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.90C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.70C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.30C