Գերմանիայում երեք մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով
Երեք մարդ է զոհվել Գերմանիայի հարավի Բադեն Վյուրտեմբերի դաշնային երկրամասի Ռավենսբուրգ քաղաքում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով: Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտնել է Stuttgarter Nachrichten գերմանական թերթը:
«Ըստ մեր ունեցած տվյալների՝ խոսքը վերաբերում է երեք ուղեւորների, որոնք ինքնաթիռի կործանման զոհ են դարձել»,- հրատարակությունը մեջբերել է ոստիկանության տեղի աշխատակիցների խոսքը:
«Սեսնա» տիպի ոչ մեծ ինքնաթիռը Ֆրանկֆուրտից մեկնել էր Ֆրիդրիխսհաֆեն քաղաք եւ աղետի ենթարկվել Ռավենսբուրգի անտառազանգվածի շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: