Ինչպես է պետք զարդարել 2018-ի ամանորյա սեղանն ու տոնածառը
2018 թվականը Դեղին Հողե Շան տարի է:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տարվա խորհրդանիշ` Դեղին Շանը դուր է գալիս իր միջավայրի գույները, դրա համար սեղանի զարդարանքներում պետք է առկա լինեն կանաչ, երկնագույն, կապույտ և մոխրագույն երանգները:
Սեղանը կարելի է զարդարել եղևնու ճյուղերով. մոմերով, տոնածառի գնդերով և ցանկալի է, որ առկա լինի շան որևէ արձանիկ: Մոմերը չպիտի լինեն բուրումնավետ, քանի որ շունը չի սիրում սուր հոտեր:
Որպեսզի տարին լինի ֆինանսական առումով հաջողակ պետք է ափսեների տակ տեղադրել մետաղադրամներ, իսկ սփռոցը պետք է լինի սպիտակ գույնի:
Քանի, որ Շունը գնահատում է հավատարմությունը, կայունությունն ու ընկերությունը, և չի սիրում անգործությունը, ապա տեղին կլինի,որ ամանորյա տոնածառը զարդարվի նաև ձեռագործ խաղալիքներով: Խաղալիքները կարող են պատրաստված լինել գեղեցիկ գունավոր ստվարաթղթերից, չորացրած մրգերից, դարչինից: Տոնածառի վրա անպայման պետք է տեղադրեն շունը խորհրդանշող որևէ զարդարանք:
Իսկ ամենակարևոր բաղադրիչը դա բարձր տրամադրությամբ զարդարելն է, քանի որ ինչպես դիմավորեք Նոր Տարին, ապա այն այդպես էլ կշարունակվի: