Բաժիններ՝

Ֆրանսիայի վարչապետը հաստատել է չորս երեխաների մահը վթարի հետևանքով

Ֆրանսիայում դեկտեմբերի 14-ին չորս երեխա է զոհվել, եւս 20 մարդ՝ ծանր վիրավորել դպրոցական ավտոբուսի հետ գնացքի բախման հետեւանքով: Այս տվյալները հավաստել է հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը, որը նույն օրը երեկոյան ժամանել է ողբերգության վայր:

«Արձանագրվել Է չորս մահ, 11 մարդ այժմ գտնվում է օրհասական, ինը՝ ծանր վիճակում»,- նշել Է կառավարության ղեկավարը, տեղեկացնում է France-Presse գործակալությունը:

Ըստ որում վարչապետն ասել է, որ այս պահին բժիշկների առջեւ ծառացել է զոհվածների եւ ծանր վիրավորների ճանաչման խնդիրը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Արեւելյան Պիրենեյների դեպարտամենտի (Ֆրանսիայի հարավ) պրեֆեկտուրայում, միջադեպը տեղի է ունեցել ժամը մոտավորապես 16:10-ին (Երեւանի ժամանակով 19:10-ին) Միյաս քաղաքի շրջանում՝ Պերպինյանից արեւմուտք ընկած շրջանում:

Տարածաշրջանային մարդատար գնացքը խոյահարել է տասնյակ մարդկանցով լի դպրոցական ավտոբուսը: Դպրոցականների տարիքը ութից մինչեւ 17 է: Պատահարի պատճառներն առայժմ ստույգ պարզված չեն: Կատարվում է հետաքննություն: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր Twiterr-ում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մերձավորներին եւ խոստացել է «մոբիլիզացնել ամբողջ երկիրը» տուժածներին օգնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս