Բաժիններ՝

Թրամփը և Պուտինը քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ին առնչվող հարցերը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:

«Նախագահները… քննարկեցին համատեղ աշխատանքը Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված խիստ վտանգավոր իրադրության կարգավորման շուրջ»,- ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ:

Նա նաեւ հայտնել է, որ Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին տնտեսական զարգացման բնագավառում ԱՄՆ-ի հաջողություններն ընդունելու համար, ինչի մասին Ռուսաստանի ղեկավարը խոսել է նախօրյակին կայացած մեծ մամուլի ասուլիսում:

Ինչպես դեկտեմբերի 15-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցը: «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հրատապ հարցերը, ինչպես նաեւ իրադրությունը ճգնաժամային կետերում՝ Կորեական թերակղզու միջուկային խնդրի կարգավորման շեշտադրմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները, նշել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս