 
                        Հրդեհ Սևան ազգային պարկում
 
                                    Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 21:26-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ախթամար» տեղամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։10-ին, մարվել՝ 01։15-ին:
Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        