 
                        Լա՞ս, թե՞ խնդաս Կարեն Կարապետյանի «օպերատիվությունից». «Ժամանակ»
 
                                    «Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստում հանձնարարել է հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նախ զարմանում է, որ կառավարությունում նախորդ ռազմավարությունը դեռ չամփոփած՝ որոշում են հաջորդ ռազմավարությունը մշակել:
«Չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե՞ լաց լինեմ այս օպերատիվությունից: Մի կողմից պետք է նոր ռազմավարություն լինի, բայց ոչ առանց հասկանալու, թե ինչ է տվել նախորդը, որ նորը մշակվի: Միգուցե ռազմավարությունը պետք է նրանց, որոնց մոտ կոռուպցիան բարձր է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        