 
                        Քասախի կիրճում քաղաքացի է ընկել. մեկնել է մեկ մարտական հաշվարկ
 
                                    Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 03:00-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում՝ կամրջի տակ, քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Չ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        