Բաժիններ՝

Google-ը Չինաստանում կբացի արհեստական ինտելեկտի մշակման առաջին ասիական կենտրոնը

Google-ը Չինաստանի մայրաքաղաքում կբացի արհեստական ինտելեկտի մշակման գիտահետազոտական կենտրոն: Ինչպես դեկտեմբերի 14-ին հայտնել է Global Times չինական առաջատար թերթը, դա ընկերության առաջին օբյեկտն է լինելու Ասիայում՝ Նյու Յորքում, Տորոնտոյում, Լոնդոնում եւ Ցյուրիխում արդեն գոյություն ունեցող կենտրոնների հետ միասին:

«Չինաստանը միտված է արհեստական ինտելեկտի զարգացմանը. դա ոչ միայն գիտական հանրակցության խնդիրն է, այլեւ պետական քաղաքականության բաղկացուցիչ մասը»,-հրատարակությունը ներկայացնում Է CCID Consulting կոնսալտինգային ընկերության աշխատակից Սյան Յանի կարծիքը:

Ինչպես տեղեկացրել են Google-ում, ընկերությունը պլանավորում է Պեկինի կենտրոնի աշխատանքին ակտիվորեն ներգրավել օտարերկրյա եւ չինացի գիտնականների: «Մենք հուսով ենք, որ այն յուրատեսակ մագնիս կդառնա երիտասարդ կրեատիվ մասնագետների համար, որոնք կարող են նպաստել բեկումնային գաղափարների հայտնվելուն»,-հավելել է Google Clood-ի գլխավոր գիտական խորհրդատու Լի Ֆեյֆեյը:

Google-ի պեկինյան կենտրոնի բացման պլաններն ընդհանուր առմամբ համապատասխանում են ազգային զարգացման գերակա խնդիրներին, որոնք դրվել են Չինաստանի ղեկավարության կողմից: Հուլիսին ՉԺՀ-ի իշխանությունները երկրի կարեւոր ռազմավարական նպատակն են համարել մինչեւ 2025 թվականը լիարժեք ինդուստրիայի ստեղծումը արհեստական ինտելեկտի կիրառմամբ:

Պաշտոնական կանխատեսումների համաձայն, մինչեւ 2025 թվականը Չինաստանի «խելացի» շուկայի մասշտաբները կգերազանցեն 150 մլրդ յուանը (մոտավորապես 23 մլրդ դոլար):

Սպասվում է, որ մինչեւ 2030 թվականն արհեստական ինտելեկտի ոլորտից ազգային տնտեսության տարեկան եկամուտը կկազմի շուրջ 400 մլրդ յուան (60 մլրդ դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս