Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել
Ուկրաինայի «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին անժամկետ հացադուլ է հայտարարել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:
«Նա հայտարարում է անժամկետ հացադուլ սկսելու մասին, նաև շեշտում է, որ կհրաժարվի բռնի կերակրվելուց: Եթե խափանման միջոց կիրառվի 60-օրյա կալանքը, ապա նա խստորեն կպահպանի հացադուլի պայմանները»,- նշել է Չեռնոլուցկին Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո:
Սաակաշվիլին նախօրեին բերման է ենթարկվել Կիևի Սոլոմենսկի շրջանից: