Վերականգնեք մազերը վիտամին E-ի միջոցով
Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որն օգնում է վերականգնել հյուսվածքները։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերին քսելու դեպքում այն օգնում է թեթևացնել բորբոքումը, վերականգնել վնասված ֆոլիկուլները. առողջ ֆոլիկուլները խթանում են մազերի աճը։ 2-3 շաբաթ օգտագործելու դեպքում վիտամին E-ն կօգնի ձեզ նկատելի արդյունքի հասնել։
Ձեզ հարկավոր է
- կոկոսի յուղ
- գերչակի յուղ
- վիտամին E:
Ինչ անել
- 4 ճաշի գդալ կոկոսի յուղին ավելացրեք 4 ճաշի գդալ գերչակի յուղ։
- Ավելացրեք 4 պարկուճ վիտամին E:
- Լավ խառնեք։
Դիմակը մազերին քսեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Թողեք ամբողջ գիշեր, լվացեք հաջորդ օրը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը