Բաժիններ՝

Պուտինը խոստացել է մոտ ժամանակներս որոշում ընդունել նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է մոտ ժամանակներս որոշում ընդունել ՌԴ նախագահի 2018 թվականի ընտրություններին մասնակցության վերաբերյալ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ես հասկանում եմ, որ այդ որոշումը պետք է ընդունվի մոտ ժամանակներս, եւ այն կընդունվի մոտ ժամանակներս»,-ասել է Պուտինը «Ռուսաստանի կամավոր-2017» մրցանակի հանձնման արարողության ժամանակ: 2018 թվականի ընտրություններին մասնակցելու պլանների վերաբերյալ հարցը Պուտինին տվել է մրցանակաբաշխությունը վարողը:

Նախագահը նշել է, որ ընտրություններին մասնակցելու համար թեկնածուին հարկավոր են Ռուսաստանի քաղաքացիների վստահությունն ու աջակցությունը, եւ հարցրել է հանդիսականներին՝ Ռուսաստանի կամավորական շարժման մասնակիցներին՝ կպաշտպանեն նրանք արդյոք իրեն, եթե ինքը որոշի առաջադրել իր թեկնածությունը: Ի պատասխան կամավորները միահամուռ «այո» են բացականչել: Պուտինը նրանց հավաստիացրել է, որ իր թեկնածությունն առաջադրելու որոշումն ընդունելիս «նկատի կառնի նաեւ այսօրվա մեր խոսակցությունը եւ ձեր արձագանքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս