Բաժիններ՝

Սանայում սպանվել է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհը

Համընդհանուր ժողովրդական կոնգրես կուսակցությունը դեկտեմբերի 4-ին հաստատել է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհի մահը: Այդ մասին Twitter-ում հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Ըստ նրա տեղեկատվության, Սալեհն սպանվել է Սանայում տեղի ունեցած կատաղի բախումների ընթացքում: Եմենի նախկին ղեկավարի զոհվելը հաստատել են նաեւ այլ աղբյուրներ, մասնավորապես, խռովարար հուսիների (շիաների «Անսար Ալլահ» շարժում) հսկողության տակ գտնվող ներքին գործերի նախարարությունը:

Իր հերթին Fars իրանական գործակալությունը Twitter-ի իր էջում հրապարակել է տեսագրություն, որում երեւում է սպանված Ալի Աբդալա Սալեհի մարմինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031