«Բարսելոնան» չի կարող իրեն թույլ տալ ձեռք բերել Ֆիլիպե Կոուտինիոյին
«Կապտանռնագույնները» ձեռք չեն բերի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին նրա բարձր արժեքի պատճառով: Նախորդ շաբաթ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ «կարմիրների» բրազիլացի կիսապաշտպանը համաձայնեցրել է անձնական գործարքի պայմանները «Բարսելոնայի» հետ և անձամբ բանակցություններ է վարում «Լիվերպուլի» ղեկավարության հետ իր վաճառքի վերբերյալ:
Իսպանական Sport պարբերականը հաղորդել էր, որ մերսիսայդցիները չեն խոչընդոտի Կոուտինիոյի տեղափոխությանը, եթե ստանան 150 մլն եվրո, ընդ որում, «կապտանռնագույններն» իբր պատրաստ են վճարել այդ գումարը:
Իսկ այժմ AS պարբերականը հաղորդում է, որ «Բարսելոնան» ձեռք չի բերի Ֆիլիպեին, քանի որ ուղղակի չի կարող իրեն դա թույլ տալ: Ըստ ակումբի ղեկավարության կարծիքի՝ այդքան մեծ գումարի ծախսը ևս մեկ ֆուտբոլիստի վրա կարող է սպառնալիքի տակ դնել ակումբի ֆինանսական ստաբիլությունը: AS-ը հաղորդում է, որ կատալոնացիները որոշում են կայացրել հրաժարվել Կոուտինիոյի ձեռքբերումից և արդեն գտել են այլընտրանք՝ ի դեմս դեռևս ոչ աստղային փլեյմեյքեր Գրեմիո Արթուրի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը