
Ցանցում հայտնվել է գերլուսնի տեսանյութը

Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Երկրի բնակիչները կարող էին դիտել այսպես կոչված գերլուսինը: Մեր մոլորակի արբանյակը մոտեցել էր առավելագույն չափով եւ սովորականից ավելի խոշոր էր երեւում։
Սոցցանցերի օգտատերերը եւ ԶԼՄ-ներն ակտիվորեն հրապարակում էին այդ երեւույթի լուսանկարներն ու տեսագրությունները:
ABC News ամերիկյան հեռուստաալիքը հրապարակել է մայրամուտի արագացված տեսագրությունը Ռոդ Այլենդում: «Սինհուա» գործակալությունը հրապարակել է Լուսնի լուսանկարներ, որոնք արվել են Սինգապուրում, Պակիստանում, Մյանմայում եւ Ֆիլիպիններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: