Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչեց։
Դատարանը քիչ առաջ հրապարակեց «Իգլայի» գորևծով կայացված դատավճիռը.
Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ։ Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։
Խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ։ «Գիտեի»,- արձագանքեց Սանասար Գաբրիելյանը։ Արմեն Պողոսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ։ Կարեն Քոչարյան դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանակորեն չկիրառվեց՝ նրա նկատմամբ սահմանելով հսկողություն 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, պատիժը պայմանակորեն չկիրառվեց՝ նրա նկատմամբ սահմանելով հսկողություն 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, պատիժը պայմանակորեն չկիրառվեց՝ նրա նկատմամբ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, պատիժը պայմանակորեն չկիրառվեց՝ նրա նկատմամբ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։