Իրանի արտաքին գործերի նախարարը այցելելու է Հայաստան
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան կայցելի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Նույն օրը նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը: