Երևանում 21-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, որը մահացել է, հոսպիտալացվել է նաև վարորդը. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում 21-ամյա Արման Մուրադյանը իր վարած BMW մակնիշի BW 755 BW համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com, վրաերթի ենթարկվածը՝ 72-ամյա Գայանե Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել նաև BMW-ի վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։