Բաժիններ՝

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամն ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ». Կարեն Կարապետյանն

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ նախկինում տրված հանձնարարականներին՝ հիշեցնելով, որ 2016 թ. մարտին կառավարության կողմից հիմնադրվել էր օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ:

Ըստ նրա՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ առանց հստակ պատճառաբանություններ ներայացնելու, հիմնադրամի կողմից տրամադրված առաջարկությունները չեն ընդունվել։

«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ համապետական գործադիր մարմինների ղեկավարներին գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում ներկայացնել հստակ հիմնավորումներ»,- ասաց Կ.Կարապետյանը:

Հաշվի առնելով կառավարության կողմից հաստատված միջոցաառումները և գերակա խնդիրները, վարչապետը հանձնարարեց նաև մեկամսյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ տեղեկատվություն ներկայացնել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն հիմնադրամի 2018 թ. տարեկան գործողությունների շրջանակում կարգավորման ազդեցության ենթակա իրավական ակտերի նախագծերի մասին։

Կ.Կարապետյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այս խնդրի վրա. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեկ-մեկ այս հիմնադրամն ինքն է որոշում՝ չունենալով պատվերներ: Քանի որ պատվիրատուն մենք ենք, ստեղծել ենք մի օղակ, որը պետք է բոլոր այդ ռիսկերը գնահատի, համապատասխան վերլուծություն տա, և մենք որոշենք՝ ճի՞շտ ուղղությամբ ենք, թե՞ ոչ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս