Ադրբեջանը տապալում է Լավրովի ծրագիրը

Առանց անակնկալների ու սենսացիաների ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քառօրյա վոյաժը տարածաշրջան` Անթալիա-Բաքու-Երևան երթուղով, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նվիրված էր հայ-ռուսական և ադրբեջանառուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, իսկ մեր աղբյուրների համաձայն՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որում առաջընթաց գրանցելու դիվանագիտական առաքելությամբ էլ տարածաշրջանում էր ռուս նախարարը:

«168 Ժամի» տեղեկություններով՝ հայկական կողմը համաձայն է կարգավորման գործընթացում առաջ շարժվել՝ թեկուզ ռուսական ծրագրով, այն առաջարկներով, որոնք Ռուսաստանն է ներկայացնում, որոնք ըստ էության քիչ են տարբերվում Մադրիդյան սկզբունքներից,  ռուսական կողմից պահանջելով միայն երաշխիքներ, որ տարածքների վերադարձից հետո Ադրբեջանը հավակնություններ չի ունենա Ղարաբաղի վերաբերյալ, և այնտեղ, ըստ, այդ թվում՝ ռուսական պլանի, անկախության հանրաքվե պետք է իրականացվի Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից հետո:

Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեմ է այդ պլանի մի քանի կետերին, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը, ինչը ներկայումս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին զուգահեռ բանակցությունների առարկան է, և որին դեմ չէ Արևմուտքը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս