Փոքրիկ փո՞ր ունեք. ահա թե ինչու է այն իսկապես օգտակար առողջության համար

Marketium.ru-ն գրում է, որ կարող է զարմանալի թվալ, սակայն որովայնի հատվածում մի փոքր ճարպ ունենալն օգտակար է առողջության համար։ Դրա առկայությունը վկայում է կնոջ առողջության մասին։ Որոշ հետազոտողների կարծիքով՝ հարթ որովայնը նույնքան վտանգավոր է առողջության համար, որքան ավելորդ քաշը։

Որովայնի հատվածում ճարպի երկու տեսակ կա։ Դրանցից մեկը գտնվում է մաշկի ու մկանների արանքում, մյուսը կուտակվում է որովայնի ներսում՝ լյարդի և մյուս օրգանների շուրջ։ Հենց ներքին ճարպն է համարվում ամենավտանգավորը։

Ներքին ճարպը ձևավորվում է այն ժամանակ, երբ օգտագործում եք մթերք, որն ախորժակ է բացում, ուժեղ սթրես եք տանում և սպորտով չեք զբաղվում։ Ճարպի այս տեսակը մի քանի անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի և այլ էնդոկրին խանգարումների առաջացման հավանականությունը։ Այդ պատճառով էլ ճարպակալումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Ճարպի առաջին տեսակը վտանգավոր չէ առողջության համար։ Ճարպի այդ փոքր կուտակումն օգնում է կանանց օրգանիզմին պահպանել հորմոնալ հավասարակշռությունը։ Արտաքին ճարպը նպաստում է էստրոգենի արտադրությանը։ Չափից շատ նիհար կանանց օրգանիզմում այս հորմոնի մակարդակը ցածր է։ Էստրոգենի քրոնիկ անբավարարությունը հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման, մշտական հոգնածության։

Կարդացեք նաև

Ուշադրություն։ Ներկայացված տեղեկատվությունը բացառապես ինֆորմատիվ բնոււյթ ունի և չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանն ու մասնագիտական բժշկական օգնությանը։ Առողջության հետ կապված խնդիրների առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Տեսանյութեր

Լրահոս