Ձյան փաթիլներ՝ պատրաստված այսինգից
Բաղադրիչներ
- Ձվի սպիտակուց – 1 հատ
- Շաքարի փոշի – մոտ 1 բաժակ
- Կիտրոնի կոնցենտրատ հյութ – 2-3 կաթիլ
- Շաքարից պատրաստված գնդիկներ՝ ձևավորման համար
Պատրաստման եղանակը
- Սկզբի համար պատրաստել սպիտակուցային ջնարակ կամ այսինգ. վերցնել ձուն, լավ լվանալ և չորացնել:
- Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից:
- Սպիտակուցը լավ հարել:
- Հետո ավելացնել շաքարի փոշին և նորից լավ հարել: Ավելացնել կիտրոնի հյութը:
- Սպիտակուցային ջնարակը լցնել տոպրակի մեջ և անկյունում փոքր անցք բացել:
- Տրաֆարետների միջոցով փաթիլներ նկարել:
- Յուրաքանչյուր փաթիլի կենտրոնում շաքարից պատրաստված գնդիկ դնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը