Կոպենհագենի օդանավակայանը դադարել է սպասարկել թուրքական ավիաընկերության թռիչքները

Թուրքական Sozcu կայքի տեղեկացմամբ, դանիական օդանավակայանից հայտնել են, որ իրենք թուրքական Atlasglobal ավիաընկերության թռիչքները չեն սպասարկում, քանի որ ավիաընկերության ինքնաթիռներին ուղղված սպառնալիքի մասին վերաբերյալ տեղեկություն են ստացել:

Օդանավակայանից հայտնել են, որ սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունը իրենք ստացել են ոստիկանությունից: Հայտարարության համաձայն՝ սպառնալիքի մասին տեղեկությունը վերաբերում է Atlasglobal-ի բոլոր եվրոպական թռիչքներին:

Ներկայումս դանիացի իրավապահ մարմինները օդանավակայան ժամանած թուրքական ինքնաթիռը հետախուզում են և թույլ չեն տալիս շարունակել թռիչքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930