ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը 253,4 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/911808.jpg)
ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի պետական այցի ընթացքում 253,4 մլրդ դոլար ընդհանուր գումարի համաձայնագրեր են ստորագրել: Այդ մասին նոյեմբերի 9-ին հայտնել է Չինաստանի առևտրի նախարար Չժուն Շանը:
Նոյեմբերի 9-ին՝ ԱՄՆ-ի նախագահի այցի երկրորդ օրը, խոշոր բիզնեսի ներկայացուցիչները երկու երկրների նախագահների ներկայությամբ 253,4 մլրդ դոլար ընդհանուր գումարի 15 համաձայնագիր են ստորագրել: Դրանք վերաբերում են, մասնավորապես, էներգետիկային և ավտոարդյունաբերությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: