«Քաղաքական խոչընդոտ չկա». Ալեքսանդր Իսկանդարյան

Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը» ստորագրվելու է, եթե ոչ նոյեմբերի 24-ին, ապա ավելի ուշ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա հավանական համարեց, որ համաձայնագիրը կստորագրվի Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ժամանակ: «Այդ համաձայնագրի ստորագրման հետ կապված ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա, խնդիրն ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ եթե այդ փաստաթուղթը Հայաստանը չհավանի, ուղղակի չի ստորագրի:

Իսկանդարյանի խոսքով` համաձայնագրում խոչընդոտներ չկան ոչ միայն Հայաստանի, այլեւ Եվրոպայի, եւ Ռուսաստանի համար: «Համաձայնագրի տեքստն արդեն վաղուց համաձայնեցված է բոլոր երկրների հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը նախաստորագրել են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս