Ինչպես 15 րոպեում ազատվել դեմքի մազերից, բշտիկներից ու սև կետերից
Դեմքի մազերից, բշտիկներից ու սև կետերից կարելի է ազատվել նաև տան պայմաններում՝ օգտագործելով բացառապես բնական բաղադրիչներ։
Fithacker.ru-ն ներկայացրել է բաղադրատոմս, որի օգնությամբ կարող եք կարճ ժամանակահատվածում ազատվել այս տհաճ խնդիրներից։
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է.
- ձվի դեղնուց
- եգիպտացորենի օսլա
- շաքար։
Պատրաստման և օգտագործման եղանակը
- Հարիչով խառնեք 1 ձվի դեղնուցը։
- Ավելացրեք 1 ճաշի գդալ շաքար, կես ճաշի գդալ եգիպտացորենի օսլա։
- Լավ խառնեք։
- Վրձնի օգնությամբ քսեք դեմքին։
- Դեմքին թողեք 10-15 րոպե։
- Տրորեք դիմակը մազերի աճի ուղղությանը հակառակ։
- Լվացեք սառը ջրով։
Սկզբնական շրջանում հարկավոր է այս պրոցեդուրան կրկնել շաբաթվա ընթացքում 3 անգամ։ Այդ դեպքում կնկատեք էական տարբերություն։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը