Ավելացրեք այս բաղադրիչները շամպունին և ազատվեք մազաթափությունից
Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ գործոնների ազդեցության հետևանքով մազերը սկսում են թափվել, թուլանալ։ Մազաթափությունը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, սկսած գենետիկ գործոններից՝ մինչև սթրեսի հետ կապված խնդիրներ։ Խնդիրն ամբողջությամբ վերացնելու համար հարկավոր է հասկանալ պատճառները և համապատասխան քայլեր ձեռնարկել։
Մազաթափության դեմ պայքարում կարող եք օգտագործել նաև այս պարզ միջոցը։ Այն ծախսատար չէ. հիմնական բաղադրիչներն են ռոզմարինի, կիտրոնի եթերային յուղերը և վիտամինները, որոնք կօգնեն խթանել մազերի աճը։
Բաղադրիչներ
- չեզոք pH-ով շամպուն
- 10 կաթիլ ռոզմարինի յուղ (ակտիվացնում է արյան շրջանառությունը և ամրացնում մազերը)
- 10 կաթիլ կիտրոնի յուղ (թարմացնում է)
- 2 պարկուճ վիտամին E (սա մազաթափության դեմ պայքարի հիմնական բաղադրիչն է)։
Ինչպես պատրաստել
Կիտրոնի և ռոզմարինի յուղերն ավելացրեք շամպունին, ավելացրեք վիտամինները։ Խառնեք։
Կարևոր է շամպունի հաճախակի օգտագործումը։ Այն հարկավոր է քսել թաց մազերին, նվազագույնը 10 րոպե մերսել մազերը։ Ապա լվացեք տաք ջրով։
Այս միջոցը կօգնի ակտիվացնել արյան շրջանառությունը, վերականգնել մազերի ամրությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը