Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահի կինը՝ Ելիսեյան պալատի փոփոխությունների մասին

Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի հայտնվելով՝ Ելիսեյան պալատում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ: Ինչպես պատմել է երկրի առաջին տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը, առանձնատանը փոխել են կահավորանքը: Նրա խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։

Հանրապետության ղեկավարի կինը պատմել Է, որ, մասնավորապես, ազատվել է պատուհանների հաստ ու ծանր վարագույրներից: «Այժմ այնտեղ ավելի շատ լույս է ընկնում, եւ շրջակա պարտեզներն ավելի լավ են երեւում»,- ասել է նա: Ֆրանսիայի առաջին տիկինը հավելել է, որ ինքն ամուսնու հետ երկար չի մտածել այն բանի շուրջ, թե արժե տեղափոխվել պալատ:

«Դա մեզ թույլ է տալիս ցերեկվա ժամերին տեսնվել հանդիպումների արանքում եւ միասին ճաշել գրեթե ամեն երեկո, երբ մենք հատուկ պարտավորություններ չենք ունենում»,-նշել է նա: Բրիժիտ Մակրոնը նաեւ ընդգծել է, որ պալատում ինքն ու ամուսինը աշխատում են եւ պաշտոնական ընդունելություններ անցկացնում, իսկ զույգի ընտանեկան կյանքն անցնում է նստավայրի սահմաններից դուրս:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս