![](/banners/BeFunky-design.jpg)
Հռոմի Կոլիզեյում զբոսաշրջիկների համար բացել են 40 տարի փակ վերին մակարդակը
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/907681.jpg)
Կոլիզեյի հինգերորդ՝ վերին մակարդակը զբոսաշրջիկների այցելության համար կբացվի նոյեմբերին: Այդ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իտալիայի մշակութի նախարար Դարիո Ֆրանչեսկինիին։
«Այս մակարդակից հիանալի տեսարան է բացվում Կոլիզեյի եւ Հռոմի վրա, որը այցելուն կհիշի որպես իր կյանքի ամենագեղեցիկ բաներից մեկը»,-ԶԼՄ-ները մեջբերում են նախարարի խոսքը: Վերին մակարդակ մուտքը զբոսաշրջիկների համար փակ էր վերջին 40 տարիներին:
Անտիկ դարաշրջանում Կոլիզեյի վերին մակարդակը նախատեսված էր բնակչության ստորին խավերի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: