«Ապրիլյան գործողություններն անհնար են». Վովա Վարդանով
«Ես ամառը և սեպտեմբերն անցկացրեցի Քարվաճառում: Պետք է ասեմ, որ մենք բավականին լավ ենք պատրաստված սահմանը հսկելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:
Նրա խոսքով՝ մեր վիճակը շատ ավելի լավ է, քան 1.5 տարի առաջ. «Այն ժամանակ ոչ թե վատ էր մարդկանց՝ սահմանը պահելու տրամադրվածությունը, այլ տեխնիկական միջոցները բավարար չէին, որպեսզի զսպեին հակառակորդին բավականին խորը հեռավորության վրա, գիշերային սարքերը շատ թերի էին, հին գիշերային սարքեր էին, հիմա ջերմադիտակներով հագեցված է լրիվ սահմանը, կարելի է ասել, որ թուրքական կուտակումները, որ տեղի էր ունեցել ապրիլյան պատերազմի առաջին օրերին, նման բան անհնար է: Կարճ ասած, ապրիլյան գործողություններն անհնար են, մերոնք լավ վիճակում են, թուրքերն ինչքան ակտիվություն ցուցաբերել են, շատ արագ արձագանքել են մեր զորքերը ու կարողացել են ստիպել նրանց հետ քաշվել: Մեր տղաների ոգին բարձր է, նույնիսկ չափից ավելի»:
Վ. Վարդանովը գտնում է՝ ապրիլյան դեպքերից հետո զինվորները զգում են՝ ինչպես է հասարակությունը բանակին լավ վերաբերվում, նաև հասկանում են այն վտանգները, որ կլինեն, եթե իրենք լավ չվերաբերվեն իրենց պարտականություններին. «Զորքերը լավ վիճակում են, միանշանակ լավ են հսկում սահմանը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: