Բաժիններ՝

Սթինգը հինգ տարում առաջին անգամ մենահամերգ է տվել Մոսկվայում

Բրիտանացի երգիչ Սթինգը հինգ տարում առաջին անգամ մենահամերգ է տվել Մոսկվայում: Այն տեղի է ունեցել լեփ-լեցուն «Օլիմպիյսկի» մարզահամալիրում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Համերգի հիմնական մասը Սթինգն սկսել է The Police խմբի հետ աշխատելու ժամանակների «Synchronicity» կոմպոզիցիայով:

Նրա հետ բեմ են դուրս եկել կիթառահարներ Դոմինիկ եւ Ռուֆուս Մյուլլերները, թմբկահար Ջոշ Ֆրիզը եւ ակորդեոնահար Փերսի Քորդոնան: Հնչել են նաեւ ունկնդիրների կողմից սիրված երգերը, այդ թվում՝ “Englishman”-ը, “Mad About You”-ը, “Shape Of My Heart”-ը եւ “Desert Rose»-ը: Բրիտանացի ռոքերի մոսկովյան համերգը տեղի է ունեցել հաջակցություն «57th & 9th» 12-րդ ստուդիական ալբոմի նրա համաշխարհային շրջագայության միջնամասում: Սթինգը տեքստերի, երգերի հեղինակ է, դերասան եւ հասարակական գործիչ:

Նրա կարիերան սկսվել է 1977 թվականին The Police ռոք խմբում: 1985 թվականին Սթինգը նաեւ մենակատարի կարիերա է սկսել, որը նրան բերել է Grammy տասը պարգեւ, Brit Awards երկու արձանիկ, «Ոսկե գլոբուս», Emmy մրցանակ եւ «Օսկարի» երեք անվանակարգ: Հաշվի առնելով խմբում երաժիշտի աշխատանքը՝ նա վաճառել է ալբոմների ավելի քան 100 մլն օրինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս