Պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/Sergey-Minasyan1.jpg)
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին մերժել է Սերգեյ Մինասյանի ագրեմանի տրամադրումը: Ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ևս հայտնել էր, որ վրացական կողմը արդեն մերժել է:
«Վրացական կողմը ձգձգեց Սերգեյ Մինասյանին ագրեմանի տրամադրումը, ինչքան որ ես տեղեկացված եմ՝ արդեն մերժել է: Ամեն պետություն իր իրավունքի շրջանակներում է դիտարկում ագրեմանի տրամադրումը, և այստեղ մենք կարող ենք հետագայում հետևություններ և եզրակացություններ անել»,- շեշտել էր նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: