Բաժիններ՝

«Ալ-Խելաիֆին հետաքրքրվում էր ինձանով, բայց ՊՍԺ-ի նոր տնօրենը դադարեցրեց բանակցությունները». Օբամեյանգ

«Բորուսիայի» հարձակվողը հաստատել է, որ հունիսին շատ մոտ է եղել ՊՍԺ տեղափոխվելուն:

«Արդյո՞ք ուզում էր ՊՍԺ-ի նախագահը ձեռք բերել ինձ: Այո: Ճիշտ այդպես: Հունիսի սկզբին ես հանդիպում եմ անցկացրել Նասեր Ալ-Խելաիֆիի հետ՝ Անտերա Էնրիկեի հայտնվելուց առաջ:

Հենց Էնրիկեն հայտնվեց ակումբում, նա չցանկացավ գնել ինձ»,- ասել է Օբամեյանգը RMC Sport-ն:

Օբամեյանգը մոտ էր 70 մլն եվրոյով ՊՍԺ տեղափոխվելուն, բայց Էնրիկեն, ով հունիսի 9-ին մարզական տնօրենի պաշտոնում փոխարինեց Պատրիկ Կլյուվերտին, առաջին հերթին դադարեցրեց բանակցությունները: Գաբոնցու փոխարեն՝ Էնրիկեն զբաղվեց Կիլիան Մբապեով և հասավ արդյունքի:

2017-18թթ. մրցաշրջանում Օբամեյանգն անցկացրել է 8 պաշտոնական հանդիպում և դարձել է 9 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս