Հանրապետության հրապարակից ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկել. yerkirmedia.am
yerkirmedia.am-ը գրում է. Այսօր 08.15-ին Հանրապետության հրապարակից ձերբակալվել և Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, և Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը և Գեղեցիկ Տոնոյանը։
Նրանց ձերբակալել են հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակցիների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։
Այս տեղեկատվությունը yerkirmedia.am-ին հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ խոստանալով ավելի ուշ մանրամասներ հայտնել։