Բաժիններ՝

«Ինձ համար միևնույնն է, թե Մորատան մարմնի որ մասով է գոլ խփում». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին չի անհանգստացնում այն փաստը, որ թիմի հարձակվող Ալվարո Մորատան այս մրցաշրջանում գոլեր է խփում միայն գլխի հարվածներով:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի առաջին 4 խաղերում «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան խփել է 3 գնդակ և կատարել է 2 փոխանցում: Ընդ որում, 24-ամյա իսպանացին իր բոլոր արդյունավետ գործողությունները կատարել է գլխով և «կապույտների» կիսապաշտպան Էդեն Ազարը կատակել է, որ ժամանակն է արդեն, որպեսզի Մորատան սկսի խփել նաև ոտքերով:

Սակայն դա ընդհանրապես չի անհանգստացնում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:

«Ինձ համար կարևոր է միայն, որ Մորատան գոլեր է խփում և ընդհանրապես նշանակություն չունի՝ գլխով, թե ոտքով: Թող թեկուզ խփի կրծքով, թեկուզ մեջքով: Կարևորը, որ նա խփում է»,- հայտարարել է Կոնտեն:

Մորատան շանս կունենա իր ոտքով առաջին գոլը խփել «Արսենալին», որի հետ «Չելսին» կհանդիպի սեպտեմբեր 17-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս