Բաժիններ՝

Սատկել է աշխարհի ամենածեր պանդան

Աշխարհի ամենածեր պանդան՝ Բասի մականվամբ, սատկել է Չինաստանի Ֆուցզյան արեւելյան նահանգի Ֆուչժոու քաղաքի գիտահետազոտական կենտրոնի տարածքում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Նա 37 տարեկան էր:

«Այդ տարիքը համարժեք է մարդկային կյանքի հարյուր տարվան»,-նշել են մասնագետները լրագրողների հետ զրուցելիս: Նրանց խոսքով՝ կենդանու մարմինը դրվելու է հատուկ թանգարանում, որը «կառուցվել է էգ բամբուկե արջի հիշատակի հավերժացման համար, որը բնության եւ մարդու միջեւ փոխհարաբերությունների ներդաշնակության խորհրդանիշն է դարձել»:

Ինչպես նշում են բժիշկները, սատկելուց առաջ մի քանի ամսվա ընթացքում երկարակյաց պանդան տառապում էր մի քանի հիվանդություններից, մասնվորապես լյարդի ցիռոզից եւ երիկամային անբավարարությունից: Աշխարհը Բասիի մասին առաջին անգամ իմացավ 1987 թվականին, երբ ՉԺՀ-ի կառավարությունը նրան Խաղաղ օվկիանոսով «գործուղման» ուղարկեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգի: Այնտեղ պանդան ապրեց կես տարի: Այդ ընթացքում միջազգային ԶԼՄ-ները ավելի քան 20 հազար նյութ գրեցին նրա մասին: Լրագրողներն այն ժամանակ Բասիին տվեցին բազմաթիվ մակդիրներ, այդ թվում՝ «անկրկնելի պանդա», «բարեկամության հրեշտակ», «խաղաղության դեսպանորդ»:

Հետագայում նա շարունակել է տպավորիչ կարիերա անել. 1990 թվականին Բասին արու Պանպանի հետ միասին դարձավ 1990 թվականի Պեկինի Ամառային ասիական խաղերի պաշտոնական թալիսմանը, մասնակցեց Չինաստանի մայրաքաղաքում անցկացված մի շարք տոնական միջոցառումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս