Բաժիններ՝

Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի ներկայացուցիչ 9 ազատոճայիններից ոչ ոք մեդալ չի նվաճել

Աթենքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի բոլոր 9 ըմբիշներն էլ ձախողվել են: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երեկ պայքարի մեջ մտած Առաքել Մովսեսյանը (46 կգ քաշային կարգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Գեորգի Ներսիսյանը (63 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ) տարբեր փուլերում պարտություն են կրել ու անմասն մնացել մեդալներից:

Պատանիների Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է ձեռնունայն:

Հիշեցնենք` աշխարհի առաջնությունում հանդես են եկել Առաքել Մովսեսյանը (46 կգ), Գենիկ Առաքելյանը (50 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Սերոբ Սերոբյանը (63 կգ), Գրեգորի Ներսեսյանը (63 կգ), Դավիթ Գևորգյանը (69 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ), Կամո Հակոբջանյանը (85 կգ) և Մարտին Սիմոնյանը (100 կգ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930