Բաժիններ՝

Շուլցը խոստացել է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, եթե կանցլեր դառնա

Եվրամությանն անդամակցության շուրջը Թուրքիայի հետ բանակցությունները հարկ է դադարեցնել: Սեպտեմբերի 3-ի երեկոյան այս մասին հայտարարել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը ԳՖՀ-ի կանցլեր եւ Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Անգելա Մերկելի հետ կայացած բանավեճում:

«Լինելով կանցլեր՝ ես չեղյալ կհայտարարեի (ԵՄ-ին) Թուրքիայի անդամակցության բանակցությունները»,- ասել է նա:

«Ես կպայքարեի դրա համար, որովհետեւ (Թուրքիայի նախագահ Թայիփ) Էրդողանը… շարունակում է հարցականի տակ դնել ԵՄ-ի բոլոր հիմնարար արժեքները»,- ասել է սոցիալ-դեմոկրատը: «Այն, ինչ այժմ տեղի է ունենում Թուրքիայում, իրենից «պատասխան խռովություն Է ներկայացնում»,- նշել է Շուլցը:

Մերկելը պատասխանել Է ավելի զուսպ: «Ոչինչ ավելի վատ չէր լինի, եթե մենք ասեինք, որ ցանկանում ենք դադարեցնել բանակցությունները, բայց այնուհետեւ չստանայինք մեծմասնության պաշտպանությունը: Այդպիսի որոշումները հարկավոր է ընդունել կոլեկտիվ՝ Եվրամիության մակարդակով»,- ասել է կանցլերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս