Աշխարհում միայն մեկ կոկտեյլ է ընդունակ հալեցնել որովայնի ճարպը 7 օրում. վերջապես ստացվեց գտնել այդ բաղադրատոմսը
Չենք հոգնի կրկնելուց, որ նիհարել կարելի է հաճելի և անվնաս: Կա ոսկե բանաձև, որը և՛ կողքերի ճարպը կհալեցնի, և՛ կախված որովայնը կձգի: takprosto-ն խորհուրդ է տալիս սննդակարգում ավելացնել այս համեղ և օգտակար նախաճաշը:
Ճիշտ նախաճաշ
Ինչպես օգտագործել նիհարելու համար կոկտեյլը
1. Նիհարելու համար կոկտեյլը թույլ է տալիս փոխարինել, օրինակ, նախաճաշը: Այն սննդարար է, բայց միևնույն ժամանակ՝ ճարպ չի հավաքում կողքերում, քանի որ պատրաստվում է դիետիկ մթերքներից:
2. Ճարպից շուտ ազատվելու համար փոխարինեք կոկտեյլով նախաճաշը կամ ընթրիքը: Գլխավոր նպատակն օգտագործվող կալորիաների պակասեցումն է, ինչի շնորհիվ Դուք կսկսեք քաշ կորցնել: Ընդ որում, ճաշը պետք է բաղկացած լինի մսից կամ ձկից, թարմ բանջարեղենով աղցանից և մրգերից:
3. Եթե պետք է շտապ հրաժեշտ տալ 2-3 կիլոգրամին, կարելի է կազմակերպել կոկտեյլով բեռնաթափման օր:
Բաղադրիչներ
1. Ձվի սպիտակուց – 2 հատ
2. Անյուղ թթվասեր – 100 գ
3. Կտավատի յուղ – 1 ճ/գ
4. Գազար – 1/2 հատ
5. Կանաչ խնձոր – 1/2 հատ
6. Մի փոքր կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
1. Ձվի սպիտակուցները, թթվասերը, յուղը և կիտրոնի հյութը խառնել:
2. Բանջարեղենը և միրգը մանրացնել բլենդերում և ավելացնել խառնուրդին: Բոլորը լավ խառնել և օգտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը