Բաժիններ՝

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության 26-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել Ազգային ժողովի նախագահ, ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նախագահ Սահակյանը կարևորել է միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս