Երևանում քաղաքացին ծառից ընկել է ավտոտնակի տանիքին. վիճակը ծանր է
Օգոստոսի 21-ին, ժամը 08:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 60 հասցեում քաղաքացին ծառից (մոտ 8 մետր բարձրություն) ընկել է մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքին. իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները թիվ 60 շենքի բնակիչ՝ 1963 թ. ծնված Ա. Մ.-ին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: