Բաժիններ՝

Բուլղարիան պատրաստվում է ուժեղացնել թուրք-բուլղարական սահմանի վերահսկողությունը

Բուլղարիայի կառավարությունը ապօրինի միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում որոշել է ուժեղացնել բուլղարա-թուրքական սահմանի վերահսկողությունը: Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը:

«Մեր սահմանի հսկողությունն ուժեղացնելու նպատակով ներգրավելու ենք զորքեր»,- հայտնել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովը:

Բուլղարական կողմը որոշել է բուլղարա-թուքական սահմանային հատվածը բաժանել 5 գոտիների, որոնցից յուրաքանչյուրը հսկվելու է մեկ զորամասի կողմից: Սահմանային վերահսկողության մեջ նախատեսվում է ներգրավել 600 զինվոր, բացի զինվորական վերահսկողությունից սահմանային հատվածը հսկվելու է նաև տեսախցիկների և անօդաչու սարքերի միջոցով:

Թուրքիայի սահմանակից Բուլղարիան հանդիսանում է «Բուլղարական երթուղու» մի մասը, որով փախստականները փորձում են հասնել Արևմտյան Եվրոպա: Բուլղարական կողմի հավաստմամբ` բուլղարա-թուրքական սահամանային պատի կառուցումից հետո փախստականների անօրինական Բուլղարիա անցնելու դեպքերը զգալիորեն նվազել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031