Ալժիրի բնակչուհիները լողափ են դուրս գալիս բիկինիով՝ բողոքելով բուրքինիի դեմ
Ալժիրցի տասնյակ աղջիկներ են մշակութային բողոքի ակցիայի շրջանակներում սկսել լողափ դուրս գալ բիկինիներով, այլ ոչ թե ավանդական մահմեդական լողազգեստով՝ բուրքինիով, ինչի մասին հայտնել է France Info հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով, շարժումը, որը զանգվածային լրատվամիջոցներում ստացել է «բիկինիների բողոք» անվանումը, Facebook-ում սկսել են մի ոչ մեծ խումբ ալժիրցի աղջիկներ, նրանց նպատակն է պայքարը հանրության մեջ այնպես հագնվելու իրավունքի համար, ինչպես իրենք են ցանկանում: Հիմնական խմբերից մեկը Facebook-ում ստեղծվել է ամռան սկզբին, իսկ օգոստոսին դրանում կար ավելի քան 5,2 հազար մարդ:
Տասնյակ աղջիկներ են մասնակցել ակցիաներին, որոնք տեղի են ունեցել երկրի մայրաքաղաք Ալժիրում եւ հյուսիս – արեւելքի Անաբա քաղաքում: «Դա Անաբայի հասարակական լողափերից մեկն էր, եւ ամեն ինչ անցավ շատ լավ: Տղամարդկանցից ոմանք նայում էին մեզ, նրանք սովոր չեն, բայց նրանք ոչինչ չասացին, հավանաբար, որովհետեւ մենք շատ էինք»,- հեռուստաալիքին հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը: Նրա խոսքով՝ այդ օրը լողափում հավաքվել էր շուրջ 150 աղջիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: