 
                        Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի զինծառայողի զոհվելու տեղեկությունների մասին
 
                                    ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություններ չունի Ադրբեջանի բանակի զինծառայողի զոհվելու մասին: Հիշեցնենք, որ razm.info-ն գրել էր , որ օգոստոսի 4-ին բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Թովուզի շրջանում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել կորուստի մասին: Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի գիշերը Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց):
168.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի այդ դեպքի մասին: Նա նշեց, որ այս գիշեր Տավուշի սահմանային հատվածում իրավիճակը հանդարտ է եղել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        