Բաժիններ՝

Ոսկու համաշխարհային խորհուրդը հայտնել է մետաղի պահանջարկի անկման մասին

2017 թվականի առաջին կիսամյակում ոսկու համաշխարհային պահանջարկը տարեկան արտահայտությամբ նվազել է 14 տոկոսով՝ մինչեւ 2004 տոննա, սակարանային ներդրումային հիմնադրամներ թանկարժեք մետաղի ներհոսի կրճատման պատճառով:

Այս մասին հաղորդվում է Ոսկու համաշխարհային խորհրդի (World Gold Council, WGC) զեկույցում, որը հրապարակվել է օգոստոսի 3-ին: Այս տարվա երկրորդ եռամսյակում պահանջարկը կրճատվել է 10 տոկոսով՝ մինչեւ 953,4 տոննա: Ըստ որում այդ շրջանում շուկայում ոսկու առաջարկը 2016 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ նվազել է ութ տոկոսով՝ մինչեւ 1066 տոննա:

Երկրների կենտրոնական բանկերը շարունակում են գնել թանկարժեք մետաղը, բայց ավելի համեստ տեմպերով, քան վերջին տարիներին: 2017 թվականի երկրորդ եռամսյակում տարեկան արտահայտությամբ նրանք 20 տոկոսով ավելացրել են գնումները՝ մինչեւ 90 տոննա, նշված է WGC-ի նյութերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս