Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը հանձնարարեց՝ աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառել հասցեական խիստ պատժամիջոցներ

Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը կրթության և գիտության նախարարին հանձնարարեց կրթական հաստատությունների շինարարական կամ վերանորոգման աշխատանքներն ավարտել նախքան կրթական տարվա սկիզբը, իսկ աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կիրառել հասցեական խիստ պատժամիջոցներ:

Կ.Կարապետյանը նաև հանձնարարեց ձեռնարկել միջոցներ ՀՀ սահմանամերձ, բարձրալեռնային համայնքների ուսումնական հաստատություններում մասնագիտական առարկաների ուսուցիչներով համալրելու ուղղությամբ.

«Շատ դեպքերում մենք սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 31-ին շինարարական աշխատանքներն ավարտում ենք, աշակերտների կենցաղային պայմանները պատշաճ չեն լինում: Այն, ինչ պլանավորել ենք, հստակ ու խիստ ժամկետներին հետևենք»:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ երեկ սահմանամերձ համայնքների խնդրով միջգերատեսչական հանձնաժողովի նիստն է եղել և նախագահից երկու հանձնարակական կա, որ եթե շատ արագ չանեն, չեն հասցնի` սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծման և սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձերի հետ կապված հատուկ մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

«Ցանկալի է մինչև սեպտեմբերի 1-ն անել»,- ասաց նախարարը` առաջարկելով դրանք ևս ընդգրկել հանձնարարկանի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս