Բաժիններ՝

Քոբուլեթիում խեղդվելուց փրկել են Հայաստանի քաղաքացիների

Քոբուլեթիում Սև ծովի ափին փրկարարները ջրից դուրս են բերել երկու զբոսաշրջիկի, ովքեր ուժեղ ալիքների պատճառով չեն կարողացել լողալ դեպի ափ: Ինչպես տեղեկացրել են «Նովոստի Գռուզիա» գործակալությանը, Վրաստանի Ներքին գործերի նախարարության աղետների կառավարման գործակալությունից, զբոսաշրջիկները, որոնց օգնություն է ցուցաբերվել, եղել են Հայաստանի քաղաքացիներ:

Այսօր Սև ծովի ափին արձանագրվել է հինգ բալ ուժգնությամբ փոթորիկ: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով, այսօրվա ընթացքում խորտակվելուց փրկվել է շուրջ 100 մարդ:

«Ափամերձ բոլոր անցակետերում տեղադրվել է կարմիր դրոշ. դա նշանակում է, որ ծովում լողալը խստորեն արգելվում է: Բացի այդ, բոլոր 135 փրկարարները շրջում և անձամբ են զգուշացնում հանգստացողներին զերծ մնալ ծովում լողալուց»,- ասել են Վրաստանի ՆԳՆ-ի աղետների կառավարման գործակալությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս