Բաժիններ՝

«Մեքենայի պատուհանից չի կարելի դատարկ շիշ շպրտել». Նվազագույն տուգանքը՝ 16 հազար դրամ. նախարար

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հավանություն տվեց «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման Դավիթ Լոքյանը ներկայացրեց նախատեսվող միջոցառումները՝ շեշտելով, որ կոշտ մեխանիզմներ են կիրառելու շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարում:

«Մեքենայի պատուհանից չի կարելի դատարկ շիշ շպրտել Սևան-Երևան մայրուղում, կամ «Գնթունիկից» որևէ գնում անելուց հետո չի կարելի այդ տոպրակները շպրտել»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ պատրաստվել են քարոզչական հոլովակներ, որոնք շրջանառության մեջ կդրվեն, բիզնեսը վաճառքի կհանի գլխարկներ, բաժակներ և այլ պարագաներ՝ յուրաքանչյուր մարզին համապատասխանող, օրինակ՝ «Մաքուր Տավուշ» խորագրով։ Լոքյանը նշեց, որ նաև օրենքի նախագիծ է մշակվել, որը բավականին կոշտ վարչական պատիժներ է սահմանում մեքենայից աղբ, կամ փողոցում ծխախոտի մնացորդ նետելու համար. «Նվազագույն տուգանքի չափը 16 հազար դրամ է, խոշոր ձեռնարկությունների համար այն հասնում է մինչև 200-300 հազար դրամի»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս